Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Մեհմեդ Ուչումը հայտարարել է, որ իշխանությունները չեն նախատեսում նախագահի արտահերթ ընտրություն անցկացնել մինչև 2028 թվականին Էրդողանի լիազորությունների ավարտը։

«Թուրքիան չորս տարի շարունակ բարեփոխումներ կիրականացնի բոլոր ոլորտներում՝ առանց վաղաժամ ընտրությունների՝ մինչև 2028 թվականը։ Նախագահ Էրդողանն իր ղեկավարությամբ Թուրքիային նոր փուլ է տանելու։ Այս հարցում ոչ ոք չպետք է կասկածի»,- գրել է խորհրդականը X-ում:

Ուչումը հավելել է, որ «նախագահական համակարգի գործունեության տեսանկյունից անհնար է տեղական ընտրությունների արդյունքների հիման վրա փաստարկներ կառուցել կառավարության և խորհրդարանի համար արտահերթ ընտրություն անցկացնելու հարցում: Նրա կարծիքով՝ «դրանք սին հույսեր ու դատողություններ» են, որոնք «որոշ շրջանակներ կփորձեն ձևավորել», բայց հաշվի չեն առնվի։

Օրենքով Թուրքիայի նախագահի և նոր խորհրդարանի ընտրություններն անցկացվում են միաժամանակ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն