«Մոսադի» ղեկավար Դավիթ Բառնեան Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուին ասել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ պատանդներին վերադարձնելու վերաբերյալ նոր գործարքի համար անհրաժեշտ է թույլ տալ պաղեստինցի խաղաղ բնակիչներին վերադառնալ Գազայի հատվածի հյուսիսային շրջաններ: Այդ մասին հայտնել Է Իսրայելի 13-րդ հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ հատուկ ծառայության ղեկավարը երկրի ղեկավարությանը հայտնել է, որ նոր գործարքը հնարավոր է միայն փոխզիջման միջոցով։ Հեռուստաալիքը նշում է, որ Նեթանյահուն դեռ վերջնական որոշում չի կայացրել:

Երկուշաբթի Իսրայելի պատվիրակության ժամանումից հետո Կահիրեում վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները:

«Իսրայելական պատվիրակությունը հանդիպել է Եգիպտոսի հետախուզության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ: Եգիպտոսն ու Կատարը միջնորդ են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցություններում»,- հաղորդում է EFE գործակալությունը։

EFE-ի զրուցակցի խոսքով՝ Եգիպտոսը և Կատարը պատասխանատվություն են  ստանձնել տեղեկատվություն փոխանցել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին, որոնք այս անգամ ներկա չեն բանակցություններին «միջնորդների հետ տարաձայնությունների պատճառով»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն