Քննարկվել են Observer Research Foundation հնդկական առաջատար ուղեղային կենտրոնի հետ համագործակցությանն առնչվող հարցեր
Ապրիլի 1-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը աշխատանքային հանդիպում են անցկացրել Observer Research Foundation (ORF) հնդկական առաջատար ուղեղային կենտրոնի նախագահ Սամիր Սարանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Observer Research Foundation-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները: