Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ ունեցողների դեղն այսուհետ կտրամադրվի անվճար. ԱՆ
Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և առաջին անգամ պացիենտներին ԱՆՎՃԱՐ տրամադրում է «Տոցիլիզումաբ 162մգ/0,9մլ» թանկարժեք դեղը:
Այն նախատեսված է պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (ՊԻԱ) ունեցողների բուժման համար: Մինչ այժմ այս դեղը երբևէ անվճար չի տրամադրվել և պացիենտներից շատերը դեղի բարձր գնի պատճառով կիսատ են թողել անհրաժեշտ բուժումը:
Պատանեկան իդիոպաթիկ արթրիտը ամենատարածված մանկական ռևմատոլոգիական հիվանդությունն է, որի հետևանքով պացիենտների 30-56% մոտ առաջացնում է ցմահ հաշմանդամություն:
Դեղի անվճար տրամադրումը կկանխարգելի երեխաների հաշմանդամության զարգացման ռիսկը: