Ռիհաննան համարձակ եւ սեքսուալ տեսքով է ներկայացել իր Savage x Fenty ապրանքանիշի գովազդային արշավում
Ռիհաննան համարձակ եւ սեքսուալ տեսքով է ներկայացել իր Savage x Fenty ապրանքանիշի գովազդային վերջին արշավում: Երգչուհին ցուցադրել է իր Signature Script ներքնազգեստի վերջին հավաքածուն:
Լուսանկարներում Ռիրին կրում է ժանյակավոր ներքնազգեստի ընտրանի, որը ներառում է կրծկալ, սթրինգ, սլիպ, տոպ եւ քնելու շորտեր՝ չորս գույներով։
Երգչուհու հագին բաց մանուշակագույն եւ կապույտ անսամբլ է։
Ապրանքներից յուրաքանչյուրի վրա, որպես հիմնական տպագրություն, օգտագործված է ֆիրմային նշանը՝ տպագրված ֆիրմային տառատեսակով:
Հավաքածուն, որը ներկայացված է սառը եւ չեզոք գույներով, հասանելի է տարբեր չափսերով: