Ալիևն ընդունել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահին
Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գերգյունի գլխավորած պատվիրակությանը:
Այդ մասին հայտնել են Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ թուրքական պատվիրակության կազմում ընդգրկված են մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: