Հայաստանը խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ` նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:
«Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ։ Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտավորություն է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և ապաքինում մաղթում վիրավորներին»,- նշված է գրառման մեջ։