Չավին կարող կարիերան շարունակել Նիդերլանդներում։

«Այաքսը» իսպանացի մասնագետին ներառել է գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակում, հայտնում է Diario Sport-ը։ Չավին ավելի վաղ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից»:

Ամստերդամյան ակումբը բարձր է գնահատում Չավիի՝ որպես նախկին խաղացողի փորձը և այն, որ «Բարսայում» նա աշխատում է բազմաթիվ երիտասարդ խաղացողների հետ։ «Այաքսին» դուր է գալիս նաև 44-ամյա մարզչի աշխատանքի ոճը։

Նշվում է, որ ակումբը դեռ բանակցություններ չի սկսել։

Չավին ծրագրում է հաջորդ տարին հատկացնել հանգստին։ Բացի այդ, «Բարսելոնան» դեռ հույս ունի համոզել մարզչին ևս մեկ մրցաշրջան մնալ ակումբում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն