Եվրամիության առաքելությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ տեղեկացնելով սահմանամերձ Խաչիկ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներին հետևելու մասին:

«Խաչիկ գյուղի ղեկավարի խնդրանքով ԵՄ առաքելությունը հետևել է տեղի ֆերմերների գյուղատնտեսական աշխատանքներին` ամրապնդելու նրանց անվտանգության զգացումը: Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում, իրավիճակը հանգիստ է», - ասված է գրառման մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն