«Լիդիան Արմենիայի» կողմից ղեկավարվող Ամուլսարի ոսկու հանքը, ենթադրաբար, կսկսի շահագործվել կամ այս տարեվերջին, կամ 2025 թ. սկզբին։

Այս մասին ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։

«Արդյունքում՝ ոսկու հումքի առումով մեր երկրում որևէ խնդիր չի լինի»,- հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ 2023 թ. հունիսի 6-ին «Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ» ընկերությունների ղեկավարները ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել են, որ պատրաստվում են համատեղ իրականացնել Ամուլսարի ծրագիրը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն