Այն մարդիկ, ովքեր 5 տարի առաջ ասում էին, որ բոլոր տեսակի թեղիները պետք է կտրվեն, այսօր դարձել են թեղիների առաջին պաշտպանները։

Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին։

«Մի տեսակ ծառատեսակ կա, որը փոխարինվում է, դա թեղի ծառատեսակնա։

Էն մարդիկ, ովքեր 5 տարի առաջ ասում էին բոլոր թեղիները պետքա կտրվեն, էսօր դառել են թեղի առաջին պաշտպանները։

Այն ինչ, որ մենք հիմա անում ենք 2,3 տարի հետո արդյոնքը դուք բոլորդ տեսնելու եք։ 

Ամեն ինչ ունի իր սկիզբը և վերջը, թեղիների էդ տեսակը էլ բուժելու հնարավորություն չկա։ 

Երևանում տնկվում են անտառներ, այգիները վերականգնվում են»,- ասաց քաղաքապետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշել էինք, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը և նրա աջակիցները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` պայքարելով ծառերի հատման դեմ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն