Թուրքիան մտադիր է ամբողջությամբ վերջ դնել ահաբեկչությանը ինչպես իր տարածքում, այնպես էլ հարակից տարածաշրջանում. Էրդողան
Թուրքիան մտադիր է ամբողջությամբ վերջ դնել ահաբեկչությանը ինչպես իր տարածքում, այնպես էլ հարակից տարածաշրջանում։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք վճռական ենք ցույց տալ բոլորին, որ Թուրքիայի և տարածաշրջանի ապագայում ահաբեկչության համար տեղ չկա:
Վերջին ընտրություններից հետո մեր վճռականությունն էլ ավելի է ուժեղացել: Բոլոր ահաբեկչական կազմակերպությունները մեր ազգի թշնամիներն են»,- ասել է նա։