Շոտլանդացի երգչուհի Լուլուն «խոսքի ծոմապահություն» է կիրառում՝ մինչեւ կեսօր ամբողջովին լուռ է մնում։ 75-ամյա երգչուհին The Guardian-ին ասել է, որ դա անում է իր ձայնալարերը պահպանելու համար։

Ըստ հրապարակման՝ Լուլուին «թույլ չի տրվում շշուկով խոսել», մինչ նա «երկարատեւ լռության մեջ է գտնվում»։

Չնայած «խոսքի ծոմապահությունը» անսովոր պրակտիկա է, The Guardian-ը նշում է, որ այն «ունի մի շարք առավելություններ, որոնք ոչ միշտ են կապված երգելու հետ»:

Համաձայն 2005 թվականի ուսումնասիրության՝ լուռ մնալը «խոսքի ծոմապահության» մասնակիցների շրջանում հանգեցրել է «արյան ճնշման կտրուկ անկման»։

Միեւնույն ժամանակ, Առողջապահության ազգային ինստիտուտում ներկայացված 2021 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս պրակտիկան օգնում է նվազեցնել կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը:

Բացի այդ, հոգեբան դոկտոր Ռոբերտ Ն. Քրաֆթը պնդում էր, որ երկարատեւ լռության շրջաններն օգնում են մարդուն ավելի լավ լսող դառնալ:

Բայց «խոսքի ծոմապահությունը», բացի այն, որ խոչընդոտում է արտահայտվելուն, կարող է այլ բացասական կողմեր ​​էլ ունենալ:

2022 թվականին հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ նրանք, ովքեր քիչ են խոսում, ավելի քիչ համակրելի են թվում, չնայած Կրաֆթի պնդումներին, որ լռությունը մարդուն ավելի լավ լսող է դարձնում։

Եվ չնայած ամեն առավոտ լիովին լռելը, գուցե, հնարավոր չլինի, այս պրակտիկային, նույնիսկ, հազվադեպ մասնակցելը կարող է որոշակի առավելություններ ունենալ:

The Guardian-ը պնդում է, որ «խոսքի ծոմապահությունը» նոր թրենդ չէ հայտնի մարդկանց շրջանում՝ նշելով, որ դարեր շարունակ տարբեր մշակույթներում այն ​​տարբեր անուններով է կիրառվել:

Հրատարակության համաձայն՝ հինդուական փիլիսոփայության մեջ կա  լռության պրակտիկա, որը սովորեցնում է, որ «ձայնը խլացնելն օգնում է մեզ գիտակցել լռության հիմքը, որը մեր իրական էությունն է»՝ ապացուցելով, որ լռությունն, իսկապես, ոսկի է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն