Փաշինյանը Բելգիա է մեկնել 21-հոգանոց պատվիրակության հետ, որի կազմում է նաև Աննա Հակոբյանը
Նիկոլ Փաշինյանը Բելգիա է մեկնել 21-հոգանոց պատվիրակության հետ, որի կազմում է նաև Աննա Հակոբյանը։
Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակության կազմում են վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նրա տեղակալ Վահան Կոստանյանը, Բելգիայում և ԱՄՆ-ում դեսպաններ Տիգրան Բալայանն ու Լիլիթ Մակունցը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, վարչապետի աշխատակազմի արարողակարգի, լրատվության վարչության և անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև ԶԼՄ երկու ներկայացուցիչ։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Բրյուսել է մեկնել ապրիլի 4-ին։ Ապրիլի 5-ին նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումը։
Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերի հետ։