ԱՄՆ մի շարք սենատորներ Բլինքենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման համար
Մի շարք ամերիկացի սենատորներ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով հասնել Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերեվարված հայ զինվորականների և Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության ազատ արձակմանը:
Սենատորները կոչ են արել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը պաշտոնապես որակել էթնիկ զտում և պատժամիջոցներ սահմանել մեղավորների նկատմամբ։
Նամակում նշվում է, որ Բայդենի վարչակազմը պետք է աջակցություն հայտնի միջազգային երաշխիքների ներքո ԼՂ-ում իրենց տները վերադառնալու՝ հայերի իրավունքին: