«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացվող ստուգման ընթացքում առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերը Հաշվեքնիչ պալատն ուղարկել է ՀՀ դատախազություն:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ որոշ գյուղերում կանխարգելիչ միջոցառումները իրականացվել են պատվաստանյութերի ստացումից մոտ երկու ամիս հետո այն դեպքում, երբ համաճարակաբանն ունեցել է մեծ սառնարանային պահոց եւ հնարավորություն է ունեցել տվյալ սառնարանում պահել։

Ավելին, Հաշվեքննիչ պալատի կողմից ստուգվել էր Կոտայքի մարզի թվով 17 գյուղերը սպասարկող, անասնաբույժներին հանձնված եւ ծախսված պատվաստանյութերը, եւ պարզվել էր, որ 17 գյուղերից միայն չորս են ապահովված Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի (ԳԾԿ) կողմից տրամադրված աշխատող սառնարաններով: Մնացած գյուղերում կա՛մ բացակայել են տրամադրված սառնարանները, կա՛մ դրանք չեն աշխատել:

Նաեւ պատվաստանյութերը հիմնականում պահվել են անասնաբույժների անձնական սառնարաններում՝ օգտագործվող սննդամթերքի կողքին։ Ու այս ամեն ինչը Վահան Քերոբյանի օրոք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն