ԱՄՆ-ն Հայաստանին ավելի քան 65 մլն դոլարի օգնություն կհատկացնի բյուջեից. Բլինկեն
Միացյալ Նահանգները ներդրում է անում ջանքերում, որոնք համահունչ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական բարեփոխումներին. այս մասին Բրյուսելում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Մենք մտադիր ենք ավելի քան 65 մլն դոլարի օգնություն հատկացնել մեր բյուջեից, ինչը 50%-ով ավելի է երկու տարի առաջվա ցուցանիշից: Մենք հանձնառու ենք շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական դիմացկունության ավելացմանը», - ասել է Բլինկենը՝ մանրամասնելով, որ ներդրումներ են լինելու պարենային անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգիայի, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման ոլորտներում: