ԱՄՆ-ը հաստատակամ է օգնել Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«ԱՄՆ-ը հաստատակամ է օգնել Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման ու ճկունության՝ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։ Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես հայտարարեցի մեր հանձնառությունը՝ տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլար այս ջանքերի համար»: