«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է այն հարցին, թե հաջորդ մրցաշրջանում կշարունակի՞ մարզել «կարմիր սատանաներին»։

«Ես կասկած չունեմ: Ես ուղղակի կենտրոնացած եմ իմ աշխատանքի, գործընթացի և այս նախագծի վրա: Ես իսկապես հաճույք եմ ստանում այստեղ լինելուց: Սա մարտահրավեր է ինձ համար»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Տեն Հագը կարող է հեռացվել: 54-ամյա մասնագետին փոխարինելու հավակնորդներից է Անգլիայի հավաքականի մարզիչ Գարեթ Սաութգեյթը։

Հոլանդացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդը» կգլխավորի 2022 թվականի ամռանը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30 հանդիպումներից հետո Տեն Հագի թիմը 48 միավոր ունի և այժմ 6-րդ տեղում է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն