Մենք հաղթանակից մեկ քայլ հեռու ենք․ այս պատերազմն աշխարհին բացահայտեց, որ հենց Իրանն է կանգնած Իսրայելի վրա հարձակման հետևում։

Այս մասին կիրակի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Մենք հաղթանակից մեկ քայլ հեռու ենք։

Մենք վճռական ենք հաղթել՝ վերադարձնել բոլոր առևանգվածներին, ավարտին հասցնել ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը Գազայի հատվածում, ներառյալ Ռաֆահը, և ապահովել, որ Գազայի հատվածն այլևս վտանգ չներկայացնի Իսրայելի համար», - ասել է նա։

Նեթանյահուի խոսքով ՝ «այս պատերազմն աշխարհին բացահայտեց, որ հենց Իրանն է կանգնած Իսրայելի վրա հարձակման հետևում»:

«Դրանք բազմաթիվ հարձակումներ են, հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելը բազմաթիվ ճակատներում հարձակումների է ենթարկվել Իրանի արբանյակների կողմից», - ասել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն