Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի հետ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Մրգաստան, Դողս և Ամբերդ գյուղերը` հետևելու իրականացվող շինարարական աշխատանքներին:



Մրգաստան գյուղում ՀՖՖ — համայնք համագործակցությամբ կառուցվում է արհեստական խոտածածկով մանկապատանեկան ֆուտբոլի դաշտ, որի աշխատանքներն ավարտական փուլում են:



Հաջորդիվ Դողս և Ամբերդ գյուղերում ծանոթացել են 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացված ոռոգման ցանցի ընդլայնման, կիսախողովակների տեղադրման աշխատանքներին:

Այցի վերջում հետևել են 2022 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգվող Դողս — Աղավնատուն ճանապարհի շինաշխատանքներին: Ճանապարհի ընդհանուր երկարությունը 1.2 կմ է: Ծրագրով նախատեսված է ներքին շերտի կառուցում, ճանապարհի ասֆալտապատում և կողնակների կառուցում: Ծրագրի արժեքը 96 միլիոն դրամ է, որի 35%-ը ֆինանսավորվում է պետական, 65%-ը՝ համայնքային բյուջեներից: Աշխատանքները նախատեսված է ավարտել 2024 թվականի ամռանը:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն