Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը երեքշաբթի ԱՄՆ այցի ընթացքում կհանդիպի նախագահի ապագա հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ:

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հանդիպումը տեղի կունենա Ֆլորիդայում, հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ դա անվանելով «ստանդարտ պրակտիկա» ընդդիմադիր թեկնածուի հետ գործ ունենալու համար։

Բացի այդ, Քեմերոնը կհանդիպի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ինչպես նաև Կոնգրեսի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների առաջնորդների հետ:

Այցի ընթացքում Քեմերոնը կընդգծի Ռուսաստանի Դաշնության վրա տնտեսական ճնշումը մեծացնելու և Ուկրաինային «ռազմական և հումանիտար աջակցություն տրամադրելու կարևորությունը, որն անհրաժեշտ է այս տարի առաջնագիծը պահելու և 2025 թվականին հարձակման անցնելու համար», ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարությունում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն