Նախապատրաստվում է Պուտինի պետական այցը Չինաստան
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնել զարգացնել Պեկինի և Մոսկվայի երկկողմ հարաբերությունները՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Չինաստանի առաջնորդը ողջունել է Լավրովի ժամանումը Պեկին՝ որպես Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի՝ Չինաստան առաջիկա պետական այցի համակողմանի նախապատրաստման կարևոր փուլ, բարձր է գնահատել ռուս-չինական հարաբերությունները, որոնք շարունակում են դինամիկ զարգանալ աշխարհում բարդ իրավիճակի պայմաններում, նշել է Ռուսաստանի հետ համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացման պատրաստակամությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Լավրովի այցը Պեկին կարելի է դիտարկել որպես բարձր մակարդակով առաջիկա շփումներին նախապատրաստություն: