Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 298 նոր դեպք. Մահացել է 5 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 298 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231923 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1385302 վերջին մեկ օրում` 6405 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 5115 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 75-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 221043 անձ` վերջին մեկ օրում 218 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4641 է: