Չինաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուր ինքնավար մարզում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին տեղեկություն է տարածել Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ակսու շրջանում, աղբյուրը գտնվել է 20 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։