Բայդենը ցանկանում է ճապոնացի տիեզերագնաց ուղարկել Լուսին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հայտարարել է երկու ճապոնացի տիեզերագնացների տիեզերք ուղարկելու մտադրության մասին, որոնցից մեկը պատրաստվում է մեկնել Լուսին։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ապագայում երկու ճապոնացի տիեզերագնացներ կմիանան ամերիկյան առաքելություններին: Մեկը կլինի առաջին ոչ ամերիկացին, որը երբևէ վայրէջք է կատարել Լուսնի վրա», - ասաց նա լրագրողներին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ մամուլի ասուլիսում: