Ապրիլի 10-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչին վերջինիս խնդրանքով։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

Քննարկվել են մի շարք արդիական հարցեր, որոնք առաջին հերթին վերաբերում են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Կողմերն իրենց շահագրգռվածությունն են հայտնել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստանի համար «բաց դռներով») շրջանակում ռիթմիկ աշխատանքը շարունակելու հարցում՝ որպես կայունության և անվտանգության ամրապնդման առանցքային գործոն։

«Գալուզինն ու Բիլգիչը քննադատել են Հարավային Կովկասում լարվածություն մտցնելու և այն ապակայունացնելու «կոլեկտիվ Արևմուտքի» փորձերը՝ ելնելով իրենց պատեհապաշտական ​​շահերից»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն