Մեգան Թի Ստալյոնը ամբողջովին մերկ է հայտնվել Women's Health ամսագրի շապիկին։

29-ամյա ռեփերը ցուցադրել է իր կազմվածքը եւ խոսել իր նախկին ընկերոջ՝ Թոնի Լանեսի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ցավն ու վիրավորանքը հաղթահարելու մասին (վերջինը 2020 թվականի հուլիսին կրակել էր երգչուհու ոտքին)։



Երգչուհին նաեւ ատելության էր բախվել արտիստների եւ այլոց կողմից, ովքեր կասկածի տակ էին դնում այդ գիշերվա նրա հիշողությունը, չնայած այն փաստին, որ նա տուժել էր:

«Ինձանից որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի խոստովանեմ, որ ես դեպրեսիա  ունեմ»,-ասել է նա հարցազրույցում: Նա թերապիա է անցել՝ իր հոգեկան առողջությունը բարելավելու համար, ինչպես նաեւ սկսել է աշխատել իր էներգիան ինչ-որ դրական բանի վրա կենտրոնացնելու վրա:



Մեգանը մարզվում է շաբաթական չորսից հինգ անգամ: Երգչուհին, ով Nike-ի համար սպորտային հագուստի հավաքածու է նախագծել, նաեւ հաճույք է ստանում լողափում մարզվելուց եւ 40 րոպե վազելուց:



Աստղը փոխել է սննդակարգը՝ նվազեցնելով կարմիր մսի, կոնյակի, գազավորված ըմպելիքների, հյութերի եւ հացի օգտագործումը։ Նրա ամենօրյա սննդակարգը սովորաբար ներառում է սմուզի կամ կանաչ հյութ՝ նախաճաշի համար, իսկ ճաշի եւ ընթրիքի համար նա նախընտրում է բանջարեղեն եւ սաղմոն եւ որեւէ բանջարեղենային խորտիկ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն