Տոկիոյում ուղեւորների վրա հարձակում գործած անձը փորձել է սպանել «երջանիկ կանանց»
Տոկիոյում ուղեւորների վրա հարձակում գործած անձը փորձել է սպանել «երջանիկ կանանց», հաղորդում է Reuters-ը:
Տղամարդը 10 մարդու է վիրավորել եւ փորձել հրկիզել գնացքը: Նա զայրացել է, երբ կանանց է տեսել, որոնք «երջանիկ տեսք ունեին»:
Ճապոնիայի ոստիկանության հաղորդմամբ՝ 36-ամյա տղամարդը գնացքի մեջ ձեթ է լցրել եւ փորձել հրկիզել գնացքը: Ավելի ուշ հայտնաբերվել են ձեթն ու կրակայրիչը: Տղամարդն իր պահվածքը բացատրել է կանանց սպանելու ցանկությամբ:
Հարձակում գործած անձը ձերբակալվել է: Ոստիկանությունը շարունակում է հետաքննել միջադեպի հանգամանքները: