Ջենիֆեր Լոպեսը, նույնիսկ, «կեղտոտ» ջինսերն է շքեղ կրում: Երգչուհուն վերջերս տեսել են Նյու Յորքում զբոսնելիս՝ Acne Studios-ի 620 դոլար արժողությամբ բաց գույնի լայն ջինսերով, որոնք պատված էին բծերով: Նա արտաքին տեսքը լրացրել էր Intimissimi Modal-ի  բլուզով (արժեքը՝ 59 դոլար), մուգ վերարկուով եւ Chanel պայուսակով:




«Կեղտոտ» ջինսերի թրենդը, որը ներառում է բաճկոններ կամ տաբատներ, որոնք, ասես, ցեխով են ծածկված, վերջին մի քանի տարիների ընթացքում աստիճանաբար վերադառնում է: Այս միտումը սկիզբ է առել 2000-ականներին՝ շնորհիվ հայտնի ապրանքանիշերի, ինչպիսիք են Diesel-ը եւ Blumarine-ը: Balenciaga-ն եւ Rick Owen-ը այս թրենդը վերակենդանացնող բրենդների թվում են:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն