Թուրքիայի իշխանությունը մի կնոջ է ձերբակալել անտառտնտեսության նախարարի դեմ ելույթի համար
Թուրքիայի Մուղլա նահանգի ոստիկանությունը մի կնոջ է ձերբակալել անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլիի դեմ ելույթի համար, հաղորդում է Ahval-ը:
Կինը բողոքել է Պակդեմիրլիի դեմ նրա այցի ժամանակ:
«Նա միայն հիմա է այցելում: Մենք սպասում էինք առավոտյան ժամը 04:30-ից, որտե՞ղ էին ուղղաթիռները: Մարդիկ ամեն ինչ կորցրեցին կրակի մեջ: Մենք պայքարում էինք կրակի դեմ: Ինչպե՞ս չես ամաչում»,-ասել է կինը:
Պակդեմիրլին ասել է, որ իշխանությունը 191 հրդեհ է մարել:
Թուրքիայում շարունակվող հրդեհների հետեւանքով 8 մարդ է զոհվել: