Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը կմասնակցի Աշխարհի գավաթի 4-րդ փուլին
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը մարտի 30-ից ապրիլի 12-ը ուսումնամարզական հավաք է անցկացրել Վրաստանի Թբիլիսի քաղաքում՝ նախապատրաստվելով Աշխարհի գավաթի չորրորդ փուլին, որը տեղի կունենա ապրիլի 13-21-ը Դոհա քաղաքում:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: