Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալին։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածը՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ոստիկանության օրվա առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար պարգեւատրել Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝

1) Արթուր ԽՈՒԴԻՆՅԱՆԻՆ

     

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի

նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ,

ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ,

               

2) Յուրիկ ՂՈՐՂԱՆՅԱՆԻՆ

   

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի

նախարարության ոստիկանության հասարակական

անվտանգության ապահովման գլխավոր

վարչության հասարակական կարգի ապահովման

վարչության համայնքային ոստիկանության

համակարգման բաժնի պետի տեղակալ,

ոստիկանության մայոր»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն