Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցած ընդդիմադիր պատգամավորները հեռացվել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկման գործընթացից։

Կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլու որոշմամբ՝ նիստերի դահլիճից հեռացվել է վեց պատգամավոր:

Օրինագծի քննարկումը սկսվել է այսօր՝ ապրիլի 15-ի առավոտյան, քննարկման ընթացքում դահլիճում իրավիճակը բազմիցս սրվել է:

Վրացական ԶԼՄ-ները նշում են, որ չնայած ընդդիմության հասցեին հնչող աղմուկին ու դիտողություններին, Անրի Օխանաշվիլին դահլիճից չի հեռացրել մեծամասնության անդամներից ոչ մեկին։ Բացի այդ, նա անջատել է օրենքը «ռուսական» անվանող պատգամավորների խոսափողը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն