Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել. Արցախում ջրամատակարարման խափանումներ են սպասվում
Վերջին օրերի տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել, ինչի հետևանքով զտիչ կայաններում ջրի պաշարները նվազել են: Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը:
«Դրանով են պայմանավորված որոշ թաղամասերում ջրամատակարարման խափանումները:
Ջրամատակարար կազմակերպությունը՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունը, անում է հնարավորը համակարգի խնդիրները, որոնք օբյեկտիվ բնույթ են կրում, ժամ առաջ կարգավորելու ուղղությամբ: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։