Քիմ Քարդաշյանը դարձել է իր SKIMS SWIM նոր շարքի գովազդային արշավի դեմքը
Քիմ Քարդաշյանը դարձել է իր SKIMS SWIM՝ 2024 թվականի ամառային հավաքածուի գովազդային արշավի դեմքն ու մարմինը։ Բրիտանացի լուսանկարիչ Նիկ Նայթի արած կադրերում 43-ամյա Քիմը կեցվածք է ընդունել սեքսուալ լողազգեստներով՝ ցուցադրելով իր սլացիկ կազմվածքը։
Տպավորություն է ստեղծվում, թե Քիմը պատրաստվում է դուրս գալ սեւ եւ կարմրավուն լողազգեստներից, որոնք, թերեւս, մեկ կամ երկու չափսով փոքր էին նրա՝ առանց այն էլ նիհար կազմվածքի վրա:
Հիմնական ուշադրությունն ուղղված է նրա շքեղ եւ ձիգ մարմնին. Քիմը ցուցադրում է իր որովայնը, նեղլիկ գոտկատեղը, մարզված ոտքերը եւ ձեռքերը՝ միաժամանակ լավագույնս գովազդելով իր լողազգեստները: