Փերիս Հիլթոնը փորձել է սեքսուալ «կվբոյուհու» կերպարը. Instagram-ում հրապարակված լուսանկարներում նա կեցվածք է ընդունել ընձառյուծի պրինտով բիկինիով, սեւ կովբոյական գլխարկով եւ կաշվե գոտիներով։ Իր կերպարը Հիլթոնը լրացրել է կովբոյական կոշիկներով:



«#CowboyCore Barbie-ն #Coachella է անում»,- լուսանկարը մակագրել է նա։

Հիլթոնը վայելում է Coachella-ի առաջին հանգստյան օրերը՝ համացանցում իր երկրպագուների հետ կիսվելով իր փառատոնային կերպարներով:



Նա սոցիալական ցանցում առանձին գրառում է արել՝ կիսվելով երաժշտական ​​իրադարձության ամենահիշարժան «լուքերով»: «Ահա մի քանիսը իմ սիրելի #Coachella look-երից: Ո՞րն եք ամենաշատը հավանում»,- երկրպագուներին հարցրել է նա:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն