Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը կարող է հետաձգել, այլ ոչ թե մոտեցնել Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը, նախազգուշացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը դեմ է խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունմանը, երեքշաբթի դիմել էր իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ խնդրելով չորեքշաբթի Եվրոպական խորհրդի նիստում քննարկել Վրաստանի վերջին իրադարձությունները։

Զուրաբիշվիլին սադրանք է անվանել օրենքն ընդունելու՝ Վրաստանի իշխանությունների ծրագրերը, նաև իր աջակցությունը հայտնել խորհրդարանի շենքի դիմաց ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցներին։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ Թբիլիսիում հանրապետության խորհրդարանի շենքի դիմաց ցույցի ժամանակ ձերբակալել են 11 մարդու: Նշվում է, որ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր ծանր առարկաներ են նետել, այդ թվում՝ քարեր և շշեր, մեկ ոստիկան վիրավորվել է, վնասվել է նաև նախարարությանը պատկանող մեքենան:

Զեկույցում ընդգծվում է, որ ֆիզիկական առերեսումը կանխելու համար ՆԳՆ-ն կիրառել է հատուկ միջոցներ, մասնավորապես, այսպես կոչված, պղպեղի սփրեյ։

Ակցիայի կազմակերպիչները լրագրողների հետ զրույցում ասել են, որ մտադիր են չորեքշաբթի կրկին հավաքվել խորհրդարանի շենքի դիմաց։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ