Թուրքիան և Իրաքը մտադիր են Էրդողանի Բաղդադ այցի ընթացքում ընդունել հարաբերությունների ճանապարհային քարտեզ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 22-ին Բաղդադ կատարելիք այցի ընթացքում Թուրքիան և Իրաքը կստորագրեն ռազմավարական համաձայնագիր, որը կդառնա երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզ։
Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը` հավելելով, որ ստորագրման պատրաստ են ավելի քան 20 միջկառավարական փաստաթղթեր։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր նախագահի Իրաք կատարած այցի ընթացքում ձեռք են բերվել 20-ից ավելի համաձայնագրեր կնքելու նախնական պայմանավորվածություններ, նախապատրաստական աշխատանքներն ավարտված են։
Նախատեսվում է շրջանակային ռազմավարական համաձայնագրի ստորագրում, որը կդառնա երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզ»,- ասաց նախարարը։
Նա հավելել է, որ Թուրքիան մտադիր է զարգացնել համագործակցությունը Իրաքի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարում։
«Նման համագործակցությունը կարևոր է տարածաշրջանային անվտանգության համար Իրաքի և Թուրքիայի հարաբերությունները օրինակ կդառնան մեր տարածաշրջանի համար»,- նշել է Ֆիդանը։