Բաքուն իր սեփական ուժերն ունի Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը, ապա այս պահին դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի իր ուժերը՝ ապահովելու անվտանգությունը, և ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանիորեն չի լուծվում: Կարծում եմ՝ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից»,- նշել է նա՝ մեկնաբանելով ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։

Ապրիլի 17-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել էր, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից ռուսական խաղաղապահ զորակազմի վաղաժամկետ դուրսբերման մասին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն