Օլիվիե Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը միացել են Գորիսի շրջանում ԵՄ առաքելության պարեկային շրջայցին
Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը միացել են Գորիսի շրջանում պարեկային շրջայցին՝ Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքի մասին ավելին իմանալու համար: Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԵՄ առաքելությունից:
«Լավ և արդյունավետ քննարկում ունեցանք տարածաշրջանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։