Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Բարսելոնայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:2) կիսվել է Իսպանիայի առաջնությունում չեմպիոնական մրցավազքի մասին իր կարծիքով։

«Առաջնությունն ավարտվե՞լ է: Մենք շատ կարևոր քայլ կատարեցինք, դեռ պետք է մի քանի միավոր վաստակենք, դա կօգնի նաև նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

«Ռեալը» 32 խաղից 81 միավորով առաջին տեղում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում: «Լոս Բլանկոսը» 11 միավորով գերազանցում է «Բարսելոնային»: Երրորդ տեղում գտնվող «Ժիրոնան» ունի 68 միավոր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն