Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը․

Ֆեյսբուքի էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի.

Մի պահ պետք է գալու 100-200-300 հազար սովորական մարդկանցով դուրս գալ փողոց ու ասել, որ սա մեր եկեղեցին է։ Երկու օր է` նորմալ մարդիկ իրար ասում են. «Էս ի՞նչ հարձակում են սկսել եկեղեցու դեմ, Բագրատ Սրբազանի դեմ, մյուսների դեմ»։ Հարցադրումը ինքնին սխալ է։  Կարծում եմ` ժամանակն է, որ մենք մեր կյանքին ու մեր շուրջը տեղի ունեցողին չնայենք որպես ֆիլմ, այլ լինենք դերակատար։ Սա ֆիլմ չէ, որտեղ ինչ-որ մարդիկ ինչ-որ եկեղեցու դեմ չեն արշավ սկսել, այլ կոնկրետ իշխանությունը` մեր հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մեր, սովորական մարդկանց դերակատարումը ճիշտ պատկերացնելու համար պետք է հիշեցնել, որ սա այն եկեղեցին է, որտեղ.

1. Մկրտվել ենք մենք

2. Պսակադրվել ենք

3. Հուսահատված պահին օգնություն ենք խնդրել

4. Մոմ ենք վառել ու աղոթել ամենանվիրական բաների համար

5. Մկրտել ենք մեր երեխաներին

6. Մեր հոգևորականների բառերի ներքո երկնային կյանք ենք ճանապարհել մեր հարազատներին

7. Ամենաուրախ պահերին շնորհակալություն ենք ասել

Վերջապես պատերազմի օրերից այս եկեղեցու հոգևորականներն են մտել տուն առ տուն, ու փրկել հազարավոր մարդկանց խելագարվելուց։ Այս եկեղեցին է, որ թույլ չի տալիս, որ մենք վերջնականապես վերածվենք անասունի, հանրային բարոյականության ու «չիկարելիի» գծեր է պահում։

Ի դեպ, Վրաստանն իրեն բաժին հասած պատմական աղետից դուրս եկավ մեծապես նաև վրաց եկեղեցու շնորհիվ, որը և՛ միավորեց, և՛ հորդորեց, և՛ ներքին հաշտության մղեց, և՛ մարդ մնալ պարտադրեց։ Մենք գնալու ենք նույն ճանապարհով։ ՄԱՐԴԸ պետք է լինի եկեղեցու կողքին։ Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը։ Որովհետև եկեղեցի կառուցելը ենթադրում է` պահպանել եկեղեցին կեղտոտ արշավանքներից, հառակ դեպքում նրանք կլինեն ուղղակի որպես կառուցապատողներ»,- գրել է Հովհաննիսյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն