Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները. Իրանի ԱԳՆ
Մենք հարգում ենք սահմանազատման հանձնաժողովների նիստում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին:
«Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում երկու երկրների գործադրած ջանքերը՝ ուղղված սահմանային խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելուն», - նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ օրերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկրի պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: