Սուրեն Պապիկյանը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Այդ մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարի Ֆեյսբուքի էջից:
«Ծաղկեպսակներ ենք դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ»,- նշված է գրառման մեջ: