«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքը
Դերասանուհի Աննա Մանուչարյանը ինստագրամում նոր լուսանկարներ է հրապարակել և գրել. «Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է։ Քանի որ ամսով կշեռք եմ, միշտ տատանվում եմ ու ճիշտ որոշում կայացնելու համար երկա՜ր ծանր ու թեթև եմ անում, ինչը ինձնից շատ ժամանակ ու էներգիա է խլում:
Նկարներ ընտրելու հարցում էլ նույնն է ։ Ու հաճախ՝ նախապես իմանալով, թե ինչ տանջանք է ինձ սպասվում, թողնում եմ ինքնահոսի»:
Նա իր հետևորդներին խնդրել է ընտրել նկարներից որն էր հրապարակման արժանի: