Քննարկվել է ԱՄՆ-Չինաստան տարաձայնությունների հաղթահարումը
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունների բարելավումը, տարաձայնությունների հաղթահարումը, մասնավորապես՝ Չինաստան-Ռուսաստան ռազմական գործակցությունը, որն ամերիկյան կողմն անընդունելի է համարում:
Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնը զգուշացնում է՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին պատրաստ են նույնիսկ պատժամիջոցներ կիրառել Պեկինի դեմ:
Սին, իր հերթին, համոզմունք է հայտնել՝ Վաշինգտոնը և Պեկինը պետք է լինեն գործընկերներ, այլ ոչ թե հակառակորդներ: Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները կկայունանան, երբ Վաշինգտոնը չխանգարի Չինաստանի տնտեսական զարգացմանը: