Հայաստանի մարմնամարզության երիտասարդական թիմի անդամ Համլետ Մանուկյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը երրորդն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` իտալական Ռիմինի քաղաքում ընթացող մարմնամարզության երիտասարդների առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի եզրափակիչում Համլետ Մանուկյանը, հավաքելով 14.500 միավոր, դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի ընտրանու անդամ Մամիկոն Խաչատրյանը 14.266 միավորով արժանացավ բրոնզե մեդալի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն