Իրաքի միգրացիայի եւ տեղահանված անձանց գործերի նախարար Այվան Ֆաիքը Լիտվային եւ Բելառուսին կոչ է արել մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել իրաքցի քաղաքացիներին եւ ապահովել նրանց անհրաժեշտ ամեն ինչով մինչեւ փախստականների խնդրի լուծումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք աջակում ենք ցանկացած իրաքցի միգրանտի կամավոր վերադարձին երկիր, իսկ նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք, կարող են ուղղակի դիմել (միգրացիայի եւ տեղահանված անձանց գործերի) նախարարություն կամ Իրաքի ԱԳՆ ներկայացուցչություն»,- ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ Իրաքը կողմ է, որ «ավելի կոշտ միջոցներ ձեռնարկվեն անլեգալ միգրացիան կանխելու համար»։

Օգոստոսի 3-ից Լիտվան խստացրել է անլեգալ միգրացիայի կանխման միջոցները ԱԳՆ որոշումից հետո՝ երկիր նման անլեգալների մուտքն արգելող լիազորություններ տալ սահմանապահ ծառայությանը։ Այսօրվա դրությամբ Բելառուսում ենթադրաբար հազար անլեգալ միգրանտ կա Իրաքից, նրանցից մոտ 700-ը կալանավորվել է Լիտվայի հետ սահմանին եւ հետ ուղարկվել Բելառուս։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն