Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին
2024 թվականի առաջին եռամսյակում Վրաստանից էլեկտրաԷներգիայի արտահանումն աճել է 14 անգամ։
Տեղեկությունը հրապարակել է Վրաստանի վիճակագրական վարչությունը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ, հունվար-մարտին երկիրը վաճառել է 1,3 մլն դոլարի (20,3 մլն կՎտ) էլեկտրաէներգիա։
Մեծ մասը գնացել է Ադրբեջան (913 հազար դոլար), իսկ մնացածը՝ Հայաստան (350 հազար դոլար):
Վրաստանը 1,9 մլն դոլարի 438,4 մլն կվտժ էլեկտրաէներգիա է ներկրել մեծ մասը Ադրբեջանից (1,4 մլն դոլար), իսկ մնացածը՝ Ռուսաստանից (470 հազար դոլար)։